Ալժիրի մայրաքաղաքում բարձրագույն կրթության նախարարության շենքի առջեւ ուսանողների բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, փետրվարի 21-ին հաղորդում է «Ալ-Վաթան» թերթը:
Հարյուրավոր ուսանողներ պահանջում էին չեղյալ համարել գիտական աստիճանների վերափոխման հրամանագիրը: «Մենք կմնանք այստեղ, քանի դեռ չենք հաղթել: Ծեծն ու բռնաճնշումները չեն ազդի մեզ վրա»,- ասել է ցուցարարներից մեկը:
Այդուհանդերձ, ուսանողները չեն դիմացել ոստիկաններին եւ քլել են շենքը: Ալժիրցի ուսանողները բողոքի ակցիա են անում երկրորդ շաբաթն անընդմեջ:





























