«Կարծում եմ` մենք ճանապարհի կեսն էլ չենք անցել: Ունենք խորհրդարան, դատարաններ, նախագահ եւ վարչապետ, բայց գիտեք, պատրանքն է շատ, իսկ արդյունավետ աշխատանք չկա, հատկապես դատարանների եւ խորհրդարանի»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Գորբաչովը:

Խորհրդային նախկին առաջնորդը խիստ քննադատության է ենթարկել «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: «Այն ինձ հիշեցնում է ԽՄԿԿ վատագույն պատճենը»,- ասել է Գորբաչովը:

Գորբաչովը նաեւ քննադատել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին 2012թ. ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի համար:

«Կարծում եմ` համեստ չէ, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է, թե մենք կնստենք Դմիտրի Անատոլեւիչի հետ եւ կպայմանավորվենք, թե ով է լինելու նախագահը»,- ասել է Գորբաչովն ու հավելել. «Դա անասելի ամբարտավանություն է»: