Լիբիայի մի քանի քաղաքներ, այդ թվում Բենգազին եւ Սիրտը անցել են ընդդիմության ձեռքը, երբ զինվորականները պարտություն են կրել, հաղորդում է բրիտանական Daily Telegraph-ը` վկայակոչելով մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային:

Կազմակերպության տվյալներով, զոհերի թիվը հասել է մինչեւ 400-ի:

Լիբիայում փետրվարի 15-ից զանգվածային ցույցեր են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով: Լիբիայի ռազմական օդուժն այսօր հարված է հասցրել Բենգազիի ցուցարարներին: Հարվածի թիրախը եղել է ռազմակայանը, որի անձնակազմն անցել էր ռեժիմի հակառակորդների կողմը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: