Համացանցում է հայտնվել Սոլիկամսկում հանքահորում հրդեհի տեսանյութը, որտեղ արգելափակված են մնում 9 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  Կադրերում երեւում է, թե ինչպես է ծխի հսկայական քուլաները բարձրանում ձեռնարկության վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուրալկալի» ընկերության հանքահորում ծխահարում է տեղի ունեցել։ Հանքահորից կարողացել են դուրս հանել ութ մարդու, իսկ հանքահորում նախկինի պես մնում են «Ուս 30» կապալառու կազմակերպության ինն աշխատակից։

«Ուրալկալիի» տվյալներով՝ կապալառուի խնդիրն էր իրականացնել արտադրական աշխատանքներ բոլոր համապատասխան միջոցառումների հետ մեկտեղ՝ ապահովելով արդյունաբերական անվտանգության եւ աշխատանքի պաշտպանվածության բոլոր պահանջները։