Հրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած հզոր ցունամիին զոհ է գնացել առնվազն 43 մարդ, կա 584 վիրավոր, հարյուրավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Աղետը գրանցվել է Ճավա եւ Սումատրա կղզիներում, որոնք տուժել են Կրակատաու գործող հրաբխի ժայթքումից:

Շատերն անհայտ կորած են համարվում:

Նշվում է, որ ծանր վնաս է հասցվել մեծ թվով շենքերի:

Աղետը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:

Իշխանությունները կղզիների բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում մինչեւ դեկտեմբերի 25-ը լողափերից հեռու մնալ: