ԱՄՆ պատժամիջոցները խափանել են ամերիկյան Cargill եւ Bunge թրեյդեր ընկերությունների մատակարարումներն Իրան, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ այս ընկերությունները դադարեցրել են Թեհրան պարենի մատակարարումը:

Պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված բանկային համակարգի արգելափակման հետեւանքով ընկերությունները չեն կարողանում վճարումները ստանալ:

Ուշագրավ է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն վերաբերում դեղորայքի եւ պարենի մատակարարումներին, սակայն այս կերպ միջնորդավորված առնչվում են նաեւ դրանց: