Այսօր` փետրվարի 21-ին Բրյուսելում կայացած ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Լիբիայում տեղի ունեցող հուզումների թեմային:

ԱԳ նախարարները քննարկել են Լիբիայից, Թունիսից, Ալժիրից եւ հարակից երկրներից  Եվրոպա փախստականների ներհոսքի խնդիրը:

Նախարարները Լիբիայում կատարվող իրադարձությունների համար դատապարտել են այդ երկրի նախագահ Մուամար Քադաֆիին:

Ենթադրվում է, որ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կհայտնվեն պատժամիջոցների, հաշվեհամարների սառեցման, ինչպես նաեւ Քադաֆիի` Եվրոպա մուտք գործելն արգելելու վերաբերյալ հարցերը: