Ռոստովի մարզային ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի է ունեցել ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարել է երիտասարդ դաշնակահար եւ դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Միհրան Աղաջանյանը: Ինչպես հայտնում է «Երկրամաս» պարբերականը, Աղաջանյանը հայտնի է որպես Ռոստովի երաժշտական թատրոնի արական երգչախմբի անդամ, որպես երիտասարդ դաշնակահար եւ «Յունոնա եւ Ավոս» ռոք-օպերայի բեմարիչ:
Սակայն հայտնի դարձավ, որ Միհրան Աղաջանյանը հաղթել է նաեւ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ընտրական փուլում: «2011 թվականին տեղի ունեցած մրցույթում ժյուրիի անդամները նրան ասել են. «Տղա, դու մեզ ազատեցիր պարտավորությունից, թե ում պետք է շնորհենք «Գրան-Պրին»: Իտալիայում տեղի ունեցած մրցույթում նա նորից դարձավ դափնեկիր, երգեց Տոսկանիայի նվագախմբի հետ եւ ընդամենը վերջերս Սանկտ-Պետերբուրգում նվաճեց «Գրան-Պրին», եւ դրանից հետո մենահամերգով հանդես եկավ Ելենա Օբրոզցովայի կենտրոնում»,-պատմել է երիտասարդ տաղանդի մայրը` Լուսինե Աղաջանյանը:
Ռոստովի ֆիլհարմոնիայի կենտրոնում Միհրան Աղաջանյանը ելույթ ունեցավ որպես դիրիժոր`Պրոկոֆյեւ, Բեզե-Շեդրին, Խաչատրյան մենածրագրով:





























