Մոսկվայի հարավում փետրվարի 21-ին անհայտ անձինք երկու մեքենաներով գնդակոծել են մի ամենագնաց, որի վարորդը մահացել է: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն վկայակոչելով իրավապահներին:

Սպանվողը եղել է Մոսկվայի մի բնակիչ, ծագումով Ադրբեջանից:

Հարձակվողները թաքնվել են դեպքի վայրից: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Ենթադրաբար, հարձակվողներն էլ եղել են կովկասցիներ: