Հնդկաստանի Միզորամ արեւելյան նահանգի Բակտվանգ գյուղի բնակիչ Զիոնա Չանան ճանաչվել է աշխարհի ամենամեծ ընտանիքի հայրը: 67-ամյա հնդիկը 39 կին, 94 երեխա, 33 թոռ եւ 14 հարս ունի, հաղորդում է The Daily Mail-ը:

Ընտանիքում գրեթե ռազմական կարգապահություն է, ավագ կանայք կատարում են տան աշխատանքները, մաքրում են տունը, արդուկում եւ ուտելիք պատրաստում: Ամեն օր ընթրիք պատրաստելու համար նրանք սպանում են 30 հավ, մաքրում 60 կգ կարտոֆիլ եւ մոտ 100 կգ բրինձ եփում:

Չնայած մշտական դժվարություններին` Զիոան իր կանանց երկնային պարգեւ է համարում եւ ամենայն պատասխանատվությամբ մոտենում ամենամեծ ընտանիքի հոր պարտականություններին: Ընտանիքը բնակվում է 4-հարկանի 100-սենյականոց տանը: Կանայք, իրենց հերթին Չանային համարում են ամենագեղեցիկ տղամարդը: Վերջինս մտադիր չէ կանգ առնել ձեռքբերվածի վրա եւ նոր կանայք է փնտրում: