Ռուսաստանը խոշոր առեւտրային գործարքներում հրաժարվում է դոլարից: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Մասնավորապես, C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների գործարքները ռուբլիով կամ գնորդ երկրների ազգային արժույթներով են կնքվել:

«Մենք տարբեր ձեւաչափեր ենք օգտագործում, այդ թվում ռուբլի: Դա նաեւ այլ երկրների ազգային արժույթն է, որոնք մեզ վճարում են, եւ ռուբլիներ, որոնք ձեռք են բերվում բորսայում, այնտեղ տարբեր ձեւաչափեր են», — ասել է նախարարը:

Վերջինս հայտնել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների գործարքներն ազգային արժույթով  կնքվել են Հնդկաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի հետ:

Մանտուրովը ՌԲԿ-ին հայտնել է, որ գործարքներում  բարտերային սխեմաներ չեն օգտագործվում:

«Մենք դա անցել ենք 1990-ականների սկզբին: Հրաշալի հիշում եմ, երբ կաշվից իրեր էին ներկվում, դրանք կարելի էր վաճառել, հետո մեր ձեռնարկություններին վճարել չինական շոգեխաշուկներով կամ նրբափետուրե անկողիններով:  Դրան դեռ չենք հասել եւ կան այլ, վճարումների համար ավելի ժամանակակից միջոցներ», — հավելել է նա: