Իրանն ամերիկյան նավերին թույլ չի տա մոտենալ երկրի տարածքային ջրերին: Այս մասին հայտնել է իրանական բանակի համակարգողի տեղակալ, կոնտր ծովակալ Խաբիբոլա Սայարին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նրանք չեն կարող մեր դեմ միջոցներ ձեռնարկել, քանի որ մենք այնքան պատրաստ եւ հագեցած ենք եւ կարող ենք դիմակայել նման քարոզչությանը», - նշել է նա՝ հավելելով, որ ամերիկացիները չեն համարձակվի Իրանի դեմ գործել:

 «Ցանկացած երկիր կարող է տեղաշարժվել տարածքային ջրերի սահմաններից դուրս, միջազգային կանոններին համապատասխան», - եզրափակել է Սայարին: