Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչն ընդունել է Խորվաթիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը առանցքային է համարել Խորվաթիայի նախագահի Հայաստան կայանալիք պաշտոնական այցն այս տարվա ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, հատուկ անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ու համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությանը։

Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Բեբիչի հետ քննարկել է առաջիկայում նրա Հայաստան կայանալիք պաշտոնական այցելության մանրամասները, ինչպես նաեւ խորհրդարանական համագործակցության սերտացման հետ կապված հարցեր: