Լուսանկարային եւ տեսանյութային հաղորդագրությունների փոխանակման հայտնի Snapchat ծառայությունը նոր գործառույթ է թողարկել: Հավելվածում հայտնվել են հատուկ շների համար դիմակներ եւ էֆեկտներ, փոխանցում է IXBT-ն:
Թարմացումը հաջորդել է հոկտեմբերին արու եւ էգ կատուների համար դիմակների թղարկմանը: Մշակողները նշում են, որ խցիկը հավելվածում շների մռութները կարող է ճանաչել ճիշտ այնպես, ինչպես մարդկանց դեմքերը:
Սկզբում հասանելի կլինեն մի քանի դիմակներ ու էֆեկտներ: Մոտ ժամանակներում Snapchat-ի մշակողները նախատեսում են տեսականին ընդարձակել:











