Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկիլվեսին` Էստոնիայի Հաապսալու քաղաքի մանկատանը տասը անմեղ երեխայի մահվան պատճառ դարձած ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Հենդրիկիլվեսին եւ Էստոնիայի ժողովրդին Հանրապետության ղեկավարը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից ցավակցել եւ մաղթել է համբերություն ու հոգու տոկունություն:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, փետրվարի 21-ը Էստոնիայում սգո օր է հայտարարված` մահացած հաշմանդամ  երեխաների համար, որոնց անցած կիրակի, հրդեհի ժամանակ չէին հասցրել փրկել Խաապսալու քաղաքի մանկապարտեզում։ Բոլոր մահացած երեխաները եղել են անկողնային վիճակում. հիվանդանոցի հենց այդ բաժինն է բոլորից շատ տուժել հրդեհից:

Մահացել է 10 երեխա: Ողբերգությունը տեղի էր ունեցել կեսօրին` «մեռյալ ժամին»: