2018 թվականի ընթացքում Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները խախտող ավելի քան 25 օտարերկրացի է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Նշենք, որ այս տվյալը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:  Փորձագետները նման միտումը կապում  են Մերձավոր Արեւելքում գործընթացների եւ դեպի Եվրոպա ուղեւորվող միգրանտների հոսքի հետ: