Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ`նրա հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր կամ վաղն իմ գործընկերները կայցելել Մոսկվա, կքննարկեն Սիրիայի իրավիճակը, իսկ դրանից անմիջապես հետո, ես ենթադրում եմ, որ Պուտինի հետ բանակցություններ կունենամ: Կարծում եմ, դա դեմ առ դեմ հանդիպում կլինի», - լրագրողներին ասել է Էրդողանը:





























