Մոսկվան զգուշավոր լավատեսությամբ է գնահատում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում է minval.az-ը:

«Ես զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում այն հարցին, որ բանակցային գործընթացի համար առավել նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել: Կարծում եմ, որ անցնող տարին անարդյունք չէր», — Բաքվում մամուլի ասուլիսին ասել է Բոչարնիկովը:

Նա նշել է, որ 2018-ին «հիմք է դրվել, հակամարտության կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներ են կայացել»:

«Վերջերս այդ թեմայով ես լսեցի պարոն Մամեդյարովի գնահատականները, 2019 թվականի հունվարին երկու նախարարների միջեւ հանդիպում է նախատեսվում: Ռուսաստանում ողջունում են այդ միտումը, կշարունակենք աջակցել նման մթնոլորտի հաստատմանը», — ասել է դեսպանը: