Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ստորագրել է հրամանագիր, որով ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական ​​եւ իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ կգործեն  ռուսական հատուկ սահմանափակումները, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատմամբ կկիրառվեն  հատուկ սահմանափակող միջոցներ, ընդլայնվել է: Ես ստորագրել եմ համապատասխան հրամանագիրը»,- ասվում է ՌԴ կառավարության ղեկավարի թվիթերում։ «Դա արվել է ռուսական ընկերությունների, ռուսական պետության  եւ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է Մեդվեդեւը:

Կառավարությունն ավելի ուշ պարզաբանեց, որ «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակները, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ, ընդլայնվել են ավելի քան 200 անձանցով եւ կազմակերպություններով»: