Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել Ադրբեջանին ջանքեր գործադրել Կասպից ծոցի էներգապաշարներին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացումն արագացնելու համար՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ Օգտայ Ասադովի հետ Թեհրանում հանդիպմանը Իրանի նախագահն ընդգծել է Թեհրանի եւ Բաքվի միջեւ արդյունաբերության, դեղամիջոցների արտադրության, գիտության եւ տեխնիկայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Նա նաեւ կրկնել է բանակցությունների եւ տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական կարգավորումների կոչը՝ արտահայտելով այդ հարցերին նպաստելու Իրանի պատրաստակամությունը։