Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել է խոշոր ցանցի անդամների, ովքեր խարդախության միջոցով երկրի բանկերից միլիոնավոր եվրոներ են առեւանգել։
Tasnim-ը հայտնում է, որ ցանցը գործել է վեց մարզերում։ Հատուկ գործողության ընթացքում Թեհրանի, Մազանդարանի, Կումի, Իսպահանի, Կերմանի Սիստանի եւ Մելուջիստանի մարզերում ձերբակալվել են ցանցի 17 անդամներ։
Հանցագործները օգտագործել են կեղծ փաստաթղթեր եւ ներկրողների անվան տակ արտասահմանյան արժույթ են ստացել՝ պետական սուբսիդիաներով, այնուհետեւ այդ գումարները գցել են իրենց հաշիվների վրա եւ վաճառել ազատ շուկայում՝ ստանալով հսկայական շահույթ։ Հայտնաբերվել է 87 կեղծ ընկերություն։
Նախարարությունում հայտնել են, որ հաջողվել է կանխել 300 միլիոն եվրոյի փոխանցման գործարքը։





























