Իրանական երկու ռազմանավեր փետրվարի 22-ի առավոտյան մտել են Սուեզի ջրանցք` Միջերկրական ծով անցնելու նպատակով, հաղորդում են իրանական գործակալությունները:

Իրանական ֆրեգատի եւ ուղեկից նավի անցումը նախատեսված էր երկուշաբթի ժամը 6-ին, սակայն Reuters-ը հայտնել էր, որ անցումը հետաձգվել է 48 ժամով:

Իրանական ռազմական նավատորմի նավերը չէին անցել Սուեզի ջրանցքը 1979թ. սկսած: Անցումը նախատեսված է իրանական նավերի տարեկան ուսումնական արշավի շրջանակներում:

Իրանական նավերի մանեւրները հարուցել էր Իսրայելի անհանգստությունը, քանի որ իրանական նավերն ուղեւորվում են Սիրիա, որի հետ Իսրայելը գտնվում է ֆորմալ պատերազմական դրության մեջ: