Կրասնոդարում այցելուներից մեկը աշխատակիցներին ատրճանակ է ցույց տվել, շնորհավորել նրանց Նոր տարին եւ հեռացել։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Բլոկնոտ Կրասնոդար»-ը։

Ոստիկանությունում նշել են, որ երիտասարդը ոչ մի պահանջ չի ներկայացրել։Հայտնի չէ՝ նրա ձեռքի ատրճանակը իսկական է եղել, թե ոչ։

Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում եւ պարզում են տղամարդու ինքնությունը։