Ռուսաստանցի հայտնի ծրագրավորող եւ հակավիրուսային պաշտպանության մասնագետ Եվգենի Կասպերսկին Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես է եկել «անձը հաստատող թվային վկայականներ» ներդնելու առաջարկով:

«Կասպերսկիի լաբորատորիայի» առաջատար ծրագրավորողի կարծիքով, հենց նման վկայականի ներդրումը հուսալի խոչընդոտ կլինի կիբերհանցագործության ճանապարհին:

Փորձագետը ընդգծել է, որ նման վկայականի ստեղծումը «անհրաժեշտ պայման է ինտերնետում եւ էլեկտրոնային այլ ցանցերում քվեարկություններ կազմակերպելու համար, ինչպես ծրագրում են անել մի շարք երկրների կառավարություններ:

Նա միաժամանակ նշել է, որ դա երկար տարիների աշխատանք է պահանջում: