«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ծննդյան տարեդարձի արարողությունից լուսանկար է հրապարակել։

«Այն դեպքն է, երբ տղաների բախտն ակնհայտորեն բերել է»,- գրառել է նա լուսանկարի տակ։

Լուսանկարում Թինա Կանդելակին ռուսաստանցի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, նրա կնոջ, RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի եւ Մարիա Զախարովայի հետ է։