Instagram-ը սխալմամբ լուսանկարների ժապավենը կողքից կողք տեղաշարժելու նոր միջոց է ավելացրել՝ հայտնում է «Дождь»-ը։
Ավելի ուշ Instagram-ի ներկայացուցիչը TechCrunch-ին ասել է, թե նոր միջոցի տեղադրումը սխալի արդյունք է եղել, որն ուղղվել է։
Հավելվածը բացելիս հայտնվում է հաղորդագրություն, որում ասվում է նոր գործառույթի մասին։
Սոցցանցում ժապավենը դիտելու ավանդական ձեւը այն վերեւ-ներքեւ տեղաշարժելն է։





























