ԱՄՆ-ում 93 տարեկանում է մահացել է գիտնական Նենսի Գրեյս Ռոմանը, որը հայտնի է որպես «Հաբլ» աստղադիտակի մայր: Այս  մասին ուրբաթ հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով նրա զարմուհուն, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականը հայտնի է ոչ միայն հանրահայտ աստղադիտակի ստեղծմանն իր մասնակցությամբ, այլեւ նրանով, որ դարձել է NASA-ում առաջին ղեկավար պաշտոն զբաղեցնող կինը:

Տիեզերական գերատեսչության կայքում նշվում է, որ Ռոմանը 1949-ին ստացել է աստղագիտության գիտությունների դոկտորի աստիճան, վարչությունում կարիերան սկսել է 1959-ին: Ի թիվս այլ նախագծերի՝ Ռոմանը պատասխանատու էր «Հաբլ» աստղադիտակի համար:

1979-ին Ռոմանը հեռացավ NASA-ից, որից հետո պայմանագրով սկսեց աշխատել NASA-ի Հոդդարդի Տիեզերական թռիչքների կենտրոնում:

«Հաբլ» աստղադիտակն, որն անվանվել է ասղտաֆիզիկոս Էդվին Հաբլի անունով՝ NASA-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ ծրագիրն էր: 1900 թվականի ապրիլի 24-ին այն արձակվեց տիեզերք:

Սարքը կարող է աշխատել ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր եւ օպտիկական տիրույթներում: «Հաբլը» մտնում է NASA-ի մեծ ասղտադիտարանների թվի մեջ՝ «Չանդրա» ռենտգենյան աստղադիտարանի, «Սպիտցեր» ինֆրակարմիր աստղադիտակի եւ չգործող գամմա աստղադիտակ «Կոմպտոնի» հետ միասին: