Դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ Հայաստանում 2018 թվականի սկզբից ի վեր գրանցվել է 3725 ՃՏՊ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում։ Այս ՃՏՊ–ների հետևանքով 310 մարդ է զոհվել և  5394 մարդ՝ վիրավորվել։ Երևանում 1649 ՃՏՊ է գրանցվել, զոհվել են 80 և վիրավորվել 2193 մարդ։

2017 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 632 ՃՏՊ, զոհվել է 34 մարդ, վիրավորվել  987 մարդ։ Երկրորդ եռամսյակում գրանցվել է 865 ՃՏՊ, զոհվել է 67, վիրավորվել 1227 մարդ։ Երրորդ եռամսյակում գրանցվել է 1056 ՃՏՊ, զոհվել է 100 և վիրավորվել 1569 մարդ։ Չորրորդ եռամսյակում գրանցվել է 982 ՃՏՊ, զոհվել է 78, վիրավորվել 1396 մարդ։

2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 595 ՃՏՊ, զոհվել է 42,  վիրավորվել 867 մարդ։ Երկրորդ եռամսյակում գրանցվել է 792 ՃՏՊ, զոհվել է 65, վիրավորվել  1088 մարդ։

Երրորդ եռամսյակում գրանցվել է 950 ՃՏՊ, զոհվել է 81 և վիրավորվել 1327 մարդ։ Չորրորդ եռամսյակում գրանցվել է 866 ՃՏՊ, զոհվել է 79, վիրավորվել 1169 մարդ։