Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ հայտնում է «Sputnik-Բելառուսը»։
Երկու երկրների ղեկավարները դեկտեմբերի 25-ին արդեն ունեցել են հանդիպում, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հրատապ հարցեր՝ կապված էներգապաշարների գների, Ռուսաստանի հարկային դաշտի փոփոխությունների հետ, սակայն համաձայնության գալ չի հաջողվել։ Այդ պատճառով երկու նախագահները որոշել են մինչեւ Նոր տարի մեկ անգամ էլ հանդիպել եւ որոշումներ կայացնել այն հարցերի կապակցությամբ, որոնք հետաձգել չի կարելի։





























