Հնդկաստանը ծրագրում է 2022թ․ հրթիռավարման առաքելության շրջանակներում տիեզերք երեք հոգուց բաղկացած անձնակազմ ուղարկել՝ տեղեկացնում է AFP-ն։
Կառավարության հայտարարության համաձայն՝ հնդիկ նախարարները հաստատել են 1,4 մլրդ դոլարի չափով բյուջեն՝ այդ ծրագրի համար ապահովելով տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները։
Վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին հայտարարել էր, որ Հնդկաստանը 2022թ․ տիեզերագնացների կողմից կառավարվող հրթիռ կարձակի։
Իսկ Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը հուլիսին հայտարարել էր, որ պատրաստվում է 2019թ․ Լուսին ուղարկել անօդաչու տիեզերանավ։





























