Ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը: Նա նշեց, որ փոխվարչապետը դեռ Մոսկվայում է, վաղը կվերադառնա, սակայն բանակցությունները շարունակվելու են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Գազպրոմ»-ի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թվականի գազի մատակարարումները:

«Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյան միջեւ այսօր աշխատանքային հանդիպում է տեղի է ունեցել:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքը եւ հետագա զարգացումը: Մասնավորապես, խոսքը 2019 թ. Հայաստան բնական գազի մատակարարման մասին է եղել:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի գազաֆիկացման եւ հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է , որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը», - ասված է «Գազպրոմի» հաղորդագրությունում: