Միացյալ Նահանգները լիովին սատարում է Իսրայելի պաշտպանվելու իրավունքը՝ Իրանի տարածաշրջանային գործողություններից, որոնք «սպառնալիքի տակ են դնում Իսրայելի եւ նրա ժողովրդի ազգային անվտանգությունը»։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Պալլադիոյի հայտարարության մեջ։
«Իրանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը Սիրիայում եւ ողջ տարածաշրջանում, որոնք Իսրայելին հարվածելու հստակ մտադրություն եւ հնարավորություն ունեն, անթույլատրելի է։ Միացյալ Նահանգները լիովին սատարում է իրանական ռեժիմի ագրեսիվ արկածախնդրությունից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը, եւ մենք կշարունակենք ապահովել Իսրայելի ռազմական պոտենցիալը։
Իսրայելի անվտանգության ապահովմանը Թրամփի վարչակազմի եւ ամերիկյան ժողովրդի հավատարմությունը կայուն եւ անդրդվելի է»,- ասվում է հայտարարության մեջ։




























