Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մանրամասն դիտարկվել է սիրիական հակամարտության լուծման համար հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած քառակողմ (Ռուսաստան-Թուրքիա-Գերմանիա-Ֆրանսիա) գագաթաժողովի որոշումների իրականացման հարցը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել Կերչի նեղուցում ուկրաինացի ծովայինների կալանվորման մասին, ինչպես նաեւ շնորհավորել են միմյանց՝ գալիք Նոր տարվա կապակցությամբ։