Չինաստանի դպրոցներում «խելացի» աշակերտական համազգեստ են թեստավորում: Համազգեստի մեջ ներկառաուցված GPS եւ դեմքերը ճանաչող համակարգի շնորհիվ դպրոցի ղեկավարությունը եւ ծնողները կարող են հետեւել երեխաներին, փոխանցում է МИР24-ը: Փորձարկմանը մասնակցել է 11 դպրոց:

Դասերը բաց թողնելու կամ առանց թույլտվության դպրոցից դուրս գալու դեպքում  համակարգը միացնում է տագնապի ձայնային ազդանշանը: Իրազեկումը կստացվի նույնիսկ այն դեպքում, եթե դասերի ժամանակ աշակերտը քնի: Ծնողները կարող են նաեւ հետեւել դպրոցում երեխայի կատարած գնումներին, իսկ բջջային հավելվածի միջոցով նրանց ծախսերի վրա սահմանափակումներ դնել:

Guizhou Guanyu Technology ընկերությունից համազգեստը մշակողները հավաստիացնում են, որ նոր համազգեստը դիմանում մինչեւ 500 լվացման, իսկ աշխատանքը կարող է շարունակել նույնիսկ 150 աստիճանի պայմաններում:

Համացանցում նոր տեխնոլոգիան բացասական ընդունելության է արժանացել: Չինական Weibo-ի օգտատերերի մեծ մասը նշել են, որ նման համակարգը երեխային մասնավոր կյանքից կզրկի: