Բանգլադեշի էլեկտրակապի կարգավորման հանձնաժողովը բջջային կապի բոլոր օպերատորներին հրամայել է մինչեւ ընտրությունների օրվա ավարտը՝ կիրակի կեսգիշեր անջատել բջջային ինտերնետի ծառայությունները՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ընտրությունների ընթացքում անվտանգությունը կապահովեն 600 000 ոստիկաններ, զինվորականներ եւ այլ ուժային կատույցների աշխատակիցներ։ Նման միջոցառումները կապված են երկրում տիրող լարված իրավիճակի հետ։ Վերջին ամսվա ընթացքում իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների բախման հետեւանքով Բանգլադեծում 13 մարդ էր զոհվել։