Պարսից ծոցում ԱՄՆ ներկայությունն անօրինական եւ սադրիչ է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքերով՝ երբ ԱՄՆ ԶՈՒ-ն մեծացնում է իր ներկայությունը Պարսից ծոցում, տարածաշրջանի բոլոր երկրները բախվում են սպառնալիքների հետ։

Խոսելով Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ Զարիֆն ասել է, թե ամերիկացիների ծրագրերը դեռեւս անհայտ են։ «ԱՄՆ-ը վտանգավոր քաղաքականություն է վարում տարածաշրջանի հանդեպ, նրանք պետք է փոխեն իրենց քաղաքականությունը»,- հավելել է ԱԳ նախարարը։