Ամանորի գիշերը աշխարհի ամենաբարձր աշտարակում՝ Burj Khalifa-ում, տեղի կունենա մեծ հրավառություն: Burj Khalifa-ի դեվելոփեր Emaar-ը հայտարարել է, որ որոշել է վերադարձնել հրավառությունը՝ հասարակության շրջանում մեծ պահանջարկի հետ կապված: Ընկերությունը խոստանում է, որ ուշագրավ հրավառությունն Ամանորի նախօրեին կրկին կլուսավորի ԱՄԷ-ի ամենանշանակալի ուղենիշը:
«Emaar-ը պատրաստվում է Ամանորի հերթական հանդիսավոր ներկայացմանը, որը կներառի մի քանի նոր ուշագրավ տարրեր՝ ի լրումն տպավորիչ հրավառության, որն այս տարի վերստին տեղի կունենա»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ըստ Emaar-ի՝ Դուբայի կենտրոնում գալիք ամանորյա գալա համերգը կնշանավորվի ամբողջ Բուրջ Խալիֆայում տոնակատարություններով եւ շատրվանների երաժշտական շոու-ծրագրով:











