Իրանը համարում է, որ տարածաշրջանի երկրները թույլ չեն տա իրականացնել ամերիկյան «դարի գործարքն» իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շահմանին պաղեստինյան հակամարտության «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զաիդ ալ-Նահալայի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
Շամհանին ընդգծել է, որ Իրանը միշտ եղել է պաղեստինցիների կողքին, եւ այդ աջակցությունը շարունակվում է մինչեւ դիմադրության շարժման լիարժեք հաղթանակը: Նա ափսոսանք է հայտնել, որ արաբական որոշ երկրներ սատարել էն «դարի գործարքի» մասին ԱՄՆ-ի առաջարկը՝ հավելելով, որ դրա իրականացումը լուրջ վնաս կհասցնի պաղեստինի ազգաբնակչությանը:
Այսպես կոչված «դարի գործարքն» առաջարկվել էր ԱՄՆ-ի վարչակազմի կողմից նախորդ տարվա վերջում Իսրայելի եւ Պաղիստինի միջեւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Սակայն ծրագրի էությունը դեռեւս հայտնի չէ:



























