«ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինն ու ֆինանսական տնօրեն Դինա Նուրպեիսովան որոշել են շնորհավորել Հայաստանի բնակիչներին հայերենով Նոր տարվա մասին երգ կատարելով:

Տեսանյութը, որտեղ Պյատախինն ու Նուրպեիսովան երգում են երգահան Արթուր Գրիգորյանի հայտնի «Իմ Նոր տարի» երգը, տեղադրված է ընկերության Faceook-ի պաշտոնական էջում: « Beeline-ում բոլորն, անկախ ազգությունից, խոսում, երգում եւ շնորհավորում են միմյանց հայերենով»,-ասվում է տեսանյութին կից մեկնաբանությունում: