Մագնիտոգորսկի բնակելի տներից մեկում պայթյունի հետեւանքով 48 բնակարան է վնասվել, որոնցում 110 մարդ է բնակվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 4,00-ին Չելյաբինսկի շրջանի Մագնիտոգորսկ քաղաքի 10-հարկանի շենքի բնակելի տներից մեկում կենցաղային գազի պայթյուն է որոտացել։ Երկու մարդ է զոհվել, ավերակների տակ մնացած  բնակիչներից 10-ը ողջ են մնացել։

Իրականացվում է երեք մուտքերի (6-ից 8-րդ) բնակիչների տարհանում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։