ՌԴ ԱԴԾ աշխատակիցները  լրտեսական գործողություններ իրականացնելիս Մոսկվայում ձերբակալել են ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին, հարուցվել է քրեական գործ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները լրտեսական գործողություններ իրականացնելիս Մոսկվայում ձերբակալել են ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաեւ, որ հարուցվել է քրեական գործ «Լրտեսություն» հոդվածի հատկանիշնորեով, իրականացվում են քննչական գործողություններ։