Միավորելով Լարերի տեսությունն ու Ֆրիդմանի մոդելը շվեդ գիտնականները տիեզերքի նոր տեսական մոդել են ստացել։ Նոր հիպոթեզը բացատրում է մութ մատերիայի բնույթը, ինչպես նաեւ պարզաբանում է, թե ինչպես է ընդլայնվում Տիեզերքը, գրում է Planet Today-ը՝ վկայակոչելով Physical Review Letters պարբերականին։
Խոսելով Տիեզերքի ընդլայնման մասին՝ Ուպսալայի համալսարանի աշխատակիցները նշում են, որ գործընթացն իրականացվում է այդ թվում լրացուցիչ չափումներով։
«Պատկերացրեք Տիեզերքը որպես քառաչափ մակերեւույթ, իսկ բոլոր տարրական մասնիկները, որոնցից այն կազմված է, պատկերացրեք լարերի տեսքով, որոնք շարժվում են մեմբրանի շուրջ, որը երկչափ մակերեւույթ է։ Հավաքածուում մի քանի իրար միաձուլված մեմբրաններ սկսում են իրենց պահել ինչպես մեզ հայտնի պրոտոնները, մեզոնները կամ գլյուոնները»,-նշում են Տիեզերքի նոր մոդելի հեղինակները։
Համաձայն գիտնականների հոդվածի՝ Տիեզերքի նոր լարային մոդելը բացատրում է նաեւ մութ մատերիան։
«Ամբողջ հարցն այն է, որ Տիեզերքը միայն ընդլայնվող փուչիկի միայն սահմանն է, որը միշտ տարածության մեջ է մեծ հեռավորության վրա։ Այսինքն՝ լարերը մեկ վերջավորությամբ ամրացված են մեր Տիեզերքին, իսկ երկրորդով՝ լրացուցիչ չափման»,-հավելում են ֆիզիկոսները։




























