ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ քննարկել 2010-ին  կատարված աշխատանքները եւ 2011 թվականի անելիքները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է հատկացվել գերատեսչության առջեւ ծառացած մի շարք կարեւոր հիմնախնդիրների:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել 2010 թվականին ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ գերատեսչության աշխատանքում առկա են նաեւ մի շարք բացթողումներ, որոնք պետք է անվերապահորեն շտկվեն:

Առանձնապես կարեւորվել է ճիշտ կադրային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: