ՀԱՊԿ-ի հարցում մենք շատ հստակ էինք, երբ ասացինք, որ մեր ներքին իրավական հարցերը պետք է տարանջատել ՀԱՊԿ-ին վերաբերող մնացած հարցերից։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այդ կառույցում Հայաստանի առջեւ ստեղծված դժվարություններին։
«Դրա համար մենք նախաձեռնեցինք, որ վաղաժամ դադարեցվեն գլխավոր քարտուղարի լիազորությունները»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն մի ակումբ է, որտեղ երկրների ղեկավարները լրիվ այլ աշխարհայացք ունեն, ուրիշ մոդելի երկիր են կառուցում եւ հակադրվում են աշխարհին, իսկ ՀՀ գործող ղեկավարը մշակութաբանորեն չի տեղավորվում այդ մարդկանց ակումբում, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց. «Մենք արել ու անելու ենք նույնը՝ սկսած վարչապետից. Ծառայեցնելու ենք արտաքին հարաբերությունները տարբեր գործընկերների շահերը մեր երկրի շահերին։ Բոլոր գործիքները աշխատեցնում ենք։ Մենք չենք պատրաստվում անել այն, ինչ տարբեր վերլուծաբաններ ենթադրում կամ սպասում են»։




























