Անսովոր ցույց է կայացել թուրքական Կոնյա քաղաքում, որը համարվում է Անատոլիայի ամենապահպանողական քաղաքներից մեկը: Այդ մասին ասված է Tagesspiegel-ում հրապարակված հոդվածում: Փարաջաներ հագած կանայք հանդես են եկել կիսաշրջազգեստներով եւ բաց պարանոցներով փողոց դուրս գալու իրավունքի համար:

Ցույցն ուղղված էր աստվածաբանության պրոֆեսոր Օրհան Ջեքերի հայտարարության դեմ, թե թեթեւամիտ հագուստով կանայք չպետք է զարմանան, որ ենթարկվում են բռնաբարությունների:

«Անգամ փակ մահմեդական հագուստը չի պաշտպանում կանանց բռնաբարություններից»,- գրված է եղել պաստառների վրա:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, Թուրքիայում յուրաքանչյուր չորս ժամը մեկ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ է կատարվում: Պարբերականը նշում է, որ Մարդին քաղաքում դատարանը 13-ամյա աղջնակ բռնաբարողին դատապարտել է աննշան ժամկետով ազատազրկման: Պարզվել էր, որ աղջիկն իր կամքով է գնացել տղամարդկանց հետ: