Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտնել է, որ հաջորդ տարվա (Իրանում տարին սկսվում է մարտի 21-ին-խմբ․) բյուջեի նախագծում նախատեսվում է 21 տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ ինքը նախարարների խորհրդի նիստում ներկայացրել է զեկույց՝ պաշտպանական, հատկապես՝ հրթիռային ծրագրերի իրականացման ընթացքի մասին։

Նա նշել է, որ ՊՆ-ն կարողացել է իրականացնել այս տարվա համար նախատեսված ծրագրերը, մանավանդ՝ հրթիռների հարցում։

Խաթամին հայտնել է, որ բյուջեն, անցյալ տարվա հետ համեմատած, կավելանա մոտ 21 տոկոսով՝ հավելելով, որ եթե նախարարությանը տրամադրվի նախատեսված բյուջեն, ապա այն զգալիորեն կավելանա՝ համեմատած ընթացիկ տարվա հետ։