Լիբիայի սահմանապահ զորքերը լքել են լիբիա-եգիպտական սահմանը, փետրվարի 22-ին հայտնել է BBC ռադիոընկերությունը՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրները։
Ռադիոընկերության վերլուծաբանների կարծիքով, այս փաստը վկայում է «Մուամար Քադաֆիի վարչակարգի արագ անկմանը»:
Որոշ տվյալներով, Քադաֆին այժմ գտնվում է Սիրտ քաղաքի իր նստավայրում, որտեղից էլ փորձում է ղեկավարել իրեն մասնակիորեն հավատարիմ մնացած ռազմաօդային ուժերին:
Լիբիայում տեղի ունեցած հուզումներ ողջ ընթացքում զոհվել է 100-400 մարդ, հազարավորները վիրավորվել են։ Բենգազի եւ Սիրտ քաղաքներն անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Թունիսից եւ Եգիպոսից հետո Լիբիան երրորդ երկիրն է, ուր ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը։





























