Իսպանիայի Մելիլիա քաղաքում, որը գտնվում է Աֆրիկայի միջերկրական ափին, հայտնաբերվել են երկու միգրանտներ, որոնք ներքնակների ներսում են թաքնված եղել: Այս դեպքի մասին տեսանյութը եւ տեքստը հրապարակվել են Youtube-ում՝ Savana ալիքի կողմից:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները վերցնում դարսված ներքնակները, թափ տալիս եւ գտնում տղամարդկանց: Միգրանտները հայտնաբերվել են Աֆրիկայի եւ Եվրոպայի միջեւ սահմանն ապօրինի հատելու փորձերի ժամանակ:

Նշվում է, որ ձախողակ փախստականների առողջությունը բավարար է, եւ նրանք բժշկական օգնության կարիք չունեն: