Դանիական Organic Basics ընկերությունը, որը զբաղվում է վարտիքների, ներքնաշապիկների եւ գուլպաների արտադրությամբ, հայտարարել է նոր ներքնազգեստի ստեղծման մասին, որը, առանց լվանալու, կարելի է կրել սովորականից ավելի երկար ժամանակով, հաղորդում է Planet Today – ը՝ վկայակոչելով Business Insider-ին:
Organic Basics-ից ներքնազգեստներն արծաթյա մասնիկներ ունեն, որոնք սպանում են միկրոօրգանիզմներին եւ հագուստը համապատասխանաբար մնում է ավելի թարմ:
Բայց որքան երկար ժամանակով, դժվար է ասել: Business Insider վերլուծական պարբերականի լրագրողները, ովքեր շփվում են դանիական ստարտափի ներկայացուցիչների հետ, ասում են, որ Organic Basics-ի սպիտակեղենը կարելի է չլվանալ «շաբաթներով», բայց իրականում ամեն ինչ բավականին անհատական է:
Մարդիկ, ովքեր արդեն փորձարկել են արծաթի պարունակությամբ եզակի ներքնազգեստը, նշում են, որ Organic Basics-ի վարտիքները կարելի է հագնել մոտ մեկ շաբաթ՝ մինչեւ նրանցում հոտի ի հայտ գալը։ «Շաբաթ»-ն արդեն հնչում է ավելի հավաստի, քան «շաբաթներ»-ը:
Ամեն դեպքում, մենք խոսում ենք շատ օգտակար գյուտի մասին, այնպես որ մանրէներից պաշտպանված ներքնազգեստը շուկայում պահանջարկ կունենա՝ չնայած իր համեմատաբար բարձր գնին (երկու վարտիքի գինը՝ մոտ վաթսունհինգ դոլար):
2018 թ. ամռանը «երկարակյաց» ներքնազգեստի արտադրության ստարտափը Kickstarter Kickstarter կրաուդֆանդինգային պլատֆորմի միջոցով բերել է հարյուր հիսուն հազար դոլարի չափով ներդրումներ: Ներկայումս ընկերությունը արդեն հասցրել է վաճառել երկու հարյուր հազար օրինակ իր հրաշք-սպիտակեղենից:





























