«Ultimate Software»  ընկերության հիմնադիր Արմեն Բերջիկլին Սան Ֆրանցիսկոյի իր գրասենյակում զբաղվում է նորարար տեխնոլոգիաների մշակմամբ: Իր աշխատակիցների հետ միասին նա փորձում է համակարգչին սովորեցնել հասկանալ մարդկային զգացմունքները, հաղորդում է Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությունը:

Ամեն ինչ սկսվեց 2006-ին մտերիմ ընկերոջ հիվանդությունից:

«Ես սկսեցի մտածել, որ տեխնոլոգիաները կարող են մի փոքր  օգնել մարդկանց: Կյանքում այնպիսի դժբախտություններ են տեղի ունենում ... », - նշել է նա:

«Բերջիկլին հիմնադրեց Experience Project սոցիալական ցանցը, որը մարդկանց միավորում է ոչ թե անձնական ծանոթությունների սկզբունքով, այլ անձնական իրադարձությունների սկզբունքով: Այստեղ, մարդիկ են, ովքեր, օրինակ, տառապում են նույն հիվանդությամբ, կարող են միմյանց հետ կիսվել: Այստեղ դուք կարող եք գտնել նաեւ մարդկանց, ում երեխաները դպրոց են հաճախում առաջին անգամ», - նշում է պարբերականը:

Experience Project ընկերության գործունեության ընթացքում կուտակված տվյալներն անհամեմատ լայն հնարավորություններ են բացում:

Ինչպիսի"ն է կոնկրետ իրավիճակում գտնվող մարդկանց արձագանքը: Ո"րն է նրանց բառապաշարը: Սթենֆորդի համալսարանի փորձագետների հետ միասին Բերջիկլին կուտակված տվյալների հիման վրա մշակում է համակարգչային ծրագիր, որը վերլուծում է նամակագրությունը, բացահայտում է դրա հոգեբանական վիճակը:

«Օրինակ, մարդիկ մեզ ուղարկել են իրենց տվյալները, եւ մենք կարող ենք որոշել նրանց զգացմունքների ուժը ...»,- նշել է Բերջիկլին:

Այնուամենայնիվ, համակարգիչները չեն տարբերակում զգացմունքները, եւ բառերը բառացիորեն են հասկանում, իսկ երբեմն էլ դրանք օգտագործվում են հակառակ իմաստով:

Արմեն Բերջիկլիի հիմնած ընկերությունը հնարավորություն է տալիս այլ ընկերություններին ավելի լավ հասկանալ սեփական աշխատակիցներին:

Բերջիկլին համոզված է, որ ընկերությունները հաճախ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում հաճախորդներին՝ մոռանալով սեփական աշխատողների երջանկության մասին, իսկ ցանկացած ընկերության հաջողության գաղտնիքը երջանիկ աշխատակիցներն են։